Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է, որ յուրաքանչյուր բակ պետք է լինի բարեկարգ, հարմարավետ ու հասանելի մարդկանց համար։
«Նոր Նորքում շարունակում ենք բակային տարածքների արդիականացումը․ ստեղծելով հանգստի գոտիներ, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր՝ մեծահասակների և երեխաների ժամանցի ու հանգստի համար:
Արդեն բարեկարգվել են՝
- Դ. Մալյան նրբ. 4 շենքին հարակից խաղահրապարակ,
- 9-րդ զանգված, Վիլնյուսի 115 շենքին հարակից տարածք,
- Սաֆարյան 12 շենքին հարակից տարածք,
- 7-րդ զանգված, 2 շենքին հարակից բակային տարածք,
- Թիվ 186 դպրոցի հարևանությամբ մինի ֆուտբոլի դաշտ,
- Գայի 37 շենքին հարակից այգի,
- Գայի 2-րդ շենքին հարակից այգի,
- Բակունցի 13/2 շենքին հարակից խաղահրապարակ և ֆոտբոլի դաշտ,
- Լյուքսեմբուրգ 11շ., Լյուքսեմբուրգ 1-ին նրբ. 4 և 6 շենքերի հարակից տարածք,
- Նանսենի փող., հ.106 դպրոցի հարակից տարածքի մարզահրապարակ,
- 7-րդ զանգված, թիվ 22 պոլիկլինիկայի հարակից տարածքի ֆուտբոլի դաշտ,
- Ջրվեժ, Բանավան 5-րդ շենքի բակ,
- Շոպրոն 4-րդ նրբ. 4-րդ շենքին հարակից խաղահրապարակ,
- Վիլնյուսի 107 շենքի բակ,
- Թոթովենց 1 շենքին հարակից խաղահրապարակ,
- Մառի նրբ., 6 -րդ շենքին հարակից տարածք,
- 7-րդ զանգված, հհ. 45, 46, 47 շենքերի խաղահրապարակ,
- Գյուլիքեվխյան 35 շենքին հարակից տարածքի խաղահրապարակ,
- Բանավան 15 շենքին հարակից տարածք,
- Բ. Մուրադյան 4 շենքին հարակից ֆուտբոլի դաշտ և խաղահրապարակ,
- Գալշոյան 4 շենքին հարակից ֆուտբոլի դաշտ,
- Գալշոյան 10 շենքի ֆուտբոլի դաշտ,
- Մոլդովական 29/5 շ․ հարակից տարածքի խաղահրապարակ,
- Մոլդովական 50/2 շենքի հարակից տարածք,
- Ջրվեժ, Մայակ 8 (4.5.6.7) շենքի ֆուտբոլի դաշտ և հարակից տարածք,
- Մոլդովական 15 շենքին հարակից խաղահրապարակ,
- Գալշոյան 12 շենքին հարակից տարածք: