Երևան

Առաջին հերթին՝ ուշադրություն ենք դարձնում գործող այգիներին․ Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առաջին հերթին՝ ուշադրություն ենք դարձնում գործող այգիներին․ Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է քաղաքացիների կողմից տրված հարցերին: Այս անգամ հարց է հնչել, թե ինչո՞ւ է մեծ ուշադրություն դարձվում նոր կառուցվող կամ վերակառուցվող այգիներին և ինչո՞ւ են հին կամ գործող այգիները մատնվում անուշադրության, և որպես օրինակ է բերվել Ավանի ընտանեկան այգին։

«Ուզում եմ շեշտել, որ մենք, առաջին հերթին, ուշադրություն ենք դարձնում արդեն իսկ գործող այգիներին և փորձում ենք այնտեղ իրականացնել ոռոգման, մաքրման, վերակառուցման աշխատանքներ»,- ասել է քաղաքապետը։ 

Տիգրան Ավինյանը, որպես այդպիսիք, շեշտել է Մերգելյանի, Դավիթ Անհաղթի, Օղակաձև այգիները։ 

«Ինչ վերաբերում է Ընտանեկան այգուն, ապա հաջորդ տարի պլանավորում ենք աշխատանքներ իրականացնել Ավան վարչական շրջանում և հենց այս այգում»,- եզրափակել է քաղաքապետը։ 

https://www.facebook.com/share/r/1Bbawe8ysa/

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական