Երևան

Երևանի ավագանին խստացնում է շինհրապարակների կահավորման կանոնները

Երևանի ավագանին խստացնում է շինհրապարակների կահավորման կանոնները

Երևանում շինարարությունն արագ տեմպերով զարգանում է, և կարևոր է, որ յուրաքանչյուր շինհրապարակ ունենա պատշաճ կահավորում։ Սա ոչ միայն տեխնիկական պահանջ է, այլև հոգատար վերաբերմունք քաղաքի ու մարդկանց հանդեպ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Երևանի ավագանին կարևոր լրացումներ է կատարել շինարարական հրապարակներում պատշաճ կահավորումն ապահովելու նպատակով, որի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են՝ շինհրապարակները փակել փոշեկլանիչ ցանցերով՝ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և բարձրացնելով անվտանգության մակարդակը, տեղադրել օդի որակի մշտադիտարկման սարքեր, ապահովել բեռնատար մեքենաների անվադողերի լվացումը՝ տարածքից դուրս գալուց առաջ՝ կանխելով փոշու արտահոսքը փողոցներ։

«Շնորհակալություն բոլոր պատասխանատու և բարեխիղճ կառուցապատողներին, ովքեր հետևում են սահմանված կանոններին և նպաստում, որ Երևանն ավելի մաքուր ու անվտանգ լինի։ Իսկ ավագանու կողմից սահմանած փոշու ցանցերի և առհասարակ պատշաճ կահավորման կանոնները խախտողները՝ կենթարկվեն պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրությունում:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական