Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այս շաբաթ օրը Green Green-ը ուղևորվում է Ավան-Առինջ:
«Մեր հերթական շաբաթօրյակն Ավան-Առինջի Basic Park-ի տարածքում է:
Այն գուցե զբոսաշրջային տեսարժան վայր չէ, բայց շատ կարևոր է տարածքի բնակիչների համար։ Basic Park-ը Ավան-Առինջի սիրելի հանգստի վայրն է՝ կանաչ ու հարմարավետ։ Սակայն ընդամենը մի քանի քայլ այն կողմ՝ սպորտային և մանկական հրապարակների մոտ, պատկերն այլ է․ թափված շշեր, տոպրակներ: Միասին մենք կարող ենք սա փոխել։
Եկեք միասին վերականգնենք մաքրությունը, կարգն ու հոգատարությունն այս վայրի նկատմամբ, որից ամեն օր օգտվում են բազմաթիվ մարդիկ։
Նոյեմբերի 15, ժամը 12:00
Ավան-Առինջ, Basic Park-ի կողքի սպորտ հրապարակ
Մեր գործընկերների կողմից՝ հաճելի բոնուսներ բոլոր մասնակիցների համար՝
- Hobby Games Armenia — 20% զեղչ խանութի ամբողջ տեսականու համար
- Coffee House Yerevan — նվեր քարտ՝ ցանկացած ըմպելիքի համար:
Եթե ցանկանում եք ստանալ կամավորական մասնակցության վկայական՝ լրացրե՛ք ձևաթուղթը greengreen.am/hy/certificate-form