Երևան

Երևանում բացվել է Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի կիսանդրին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանում բացվել է Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի կիսանդրին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի ավագանու որոշմամբ Ուրուգվայի հրապարակում տեղադրվել է Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի կիսանդրին: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ու Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: 

Երևանի փոխքաղաքապետը համոզմունք է հայտնել, որ կարևոր այս նախաձեռնությունը երկու երկրների ժողովուրդների միջև հաստատված ջերմ բարեկամության ու փոխադարձ հարգանքի ևս մեկ վկայությունն է: 

Լևոն Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ Երևանի և Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի միջև քույր քաղաքներ հռչակվելու մասին համաձայնագիրն արդեն պատրաստ է ստորագրման:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական