Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ձեռք բերված կապի միջոցների արդյունքում 1-03 հեռախոսահամարին ստացված զանգերն սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ թույլ է տալիս ուշացումով կամ անպատասխան զանգեր չունենալ։ Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով, ինչը բավականին հեշտացնում է աշխատանքը:
Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունը սկսել է շահութաբեր աշխատել, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն սեփական միջոցներով վերազինել պարկը, այլև հոգալ անհրաժեշտ կարիքները: Մարդկանց առողջությունը մեր ամենօրյա աշխատանքի հիմքում է, և մենք շարունակելու ենք բարելավել մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը»,- գրել է քաղաքապետը։