Երևան

Երևանում հոսանքի լարերը փուլ առ փուլ անցկացվում են գետնի տակ

Երևանում հոսանքի լարերը փուլ առ փուլ անցկացվում են գետնի տակ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է երևանցիների հարցերին։ Մասնավորապես, հարց է հնչել, թե ե՞րբ են հոսանքի լարերն անցկացվելու գետնի տակ։ Ի պատասխան՝ քաղաքապետը նշել է, որ Երևանում արդեն իսկ մեծ ծավալով նմանատիպ աշխատանքներ իրականացվել են։ 

«Իրականացվել են Խորենացի, Ամիրյան, Հանրապետություն և Վարդանանց փողոցներում։ Այս պահի դրությամբ՝ անցկացնում են լարեր Թումանյան և Նալբանդյան փողոցներում։ Պլանավորում ենք այս ծրագիրն իրականացնել Փոքր կենտրոնի մի քայլ այլ փողոցներում՝ հենց այս տարի սկսելով Աբովյան փողոցից»,- մանրամասնել է քաղաքապետը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական