Երևան

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է մասնակցել պլոգինգ ակցիայի

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է մասնակցել պլոգինգ ակցիայի

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել.

«Green Green-ի առաջին պլոգինգ ակցիան՝ Երևանի վազքի ակումբների մասնակցությամբ։

Այս շաբաթ օրը առավոտյան մենք կմիավորվենք Երևանի երեք վազքի ակումբների՝ Yerevan Run, Founders Running Club, Hamali Run անդամների հետ և կմասնակցենք պլոգինգ ակցիային Հրազդանի ձորում՝ մարզիկների համար փակված հատվածում՝ «Ֆլորենս» ռեստորանից մինչև Դավթաշենի կամուրջ։

Պլոգինգը ֆիզիկական ակտիվության (վազք, քայլք կամ հեծանվավազք) և աղբ հավաքելու համադրություն է։

Ակցիային կարող են միանալ բոլորը—անգամ նրանք, ովքեր չեն վազում։ Կլինեն նաև քայլքով հավաքման խմբեր։

  • Նոյեմբերի 8, 09:00
  • Հրազդանի ձոր, «Ֆլորենս» ռեստորան, Բարբյուսի 64/2 հասցե

Մասնակիցների համար կան արտոնություններ

  • Sports & Outdoor Station — 20% զեղչ ապրանքների համար (եթե զեղչը պակաս է 20%-ից կամ չկա)
  • Hobby Games Armenia — 20% զեղչ ամբողջ տեսականու համար
  • Coffee House — նվեր քարտ ցանկացած ըմպելիքի համար
  • Gargoyle bar — welcome drink հենց ակցիայի օրը՝ նոյեմբերի 8-ին»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական