Երևանի պատմական Կարմիր կամրջին հարակից հին բերդի պարիսպը լուսավորվել է: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Տեղադրված 45 գեղարվեստական լուսատուները գիշերային ժամերին հնարավորություն են տալիս վայելելու պատմական այս տարածքի ճարտարապետական գեղեցկությունը: Երևանի ամենահին կամուրջն, ի դեպ, համայնք-մասնավոր գործակցությամբ ամբողջությամբ վերականգնվել է»,- ասվում է հաղորդագրությունում: