«Կասկադ» համալիրի վերակառուցման ծրագիրը մտնում է գործնական փուլ: Օրերս նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության կողմից: Ներդրողի հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր, որոնցով կկարգավորվեն «Կասկադ»-ի նոր հատվածը կառուցելուն և հարակից հողամասերն օտարելուն առնչվող հարաբերությունները: Առաջիկայում կմեկնարկեն կասկադի վերևի հատվածում նախկինում մեկնարկած և անավարտ մնացած շինարարության առկա հիմքերի քանդման աշխատանքները, ինչպես նաև նախագծի կոնցեպտի համաձայնեցման գործընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ:
***
Երևանի համար 74 մսուր-մանկապարտեզի նոր շենքի շինարարությունն ավարտված է: Շինարարությունն արվել է ըստ Երևանի էներգաարդյունավետության ծրագր: Մանկապարտեզ հաճախող 83 երեխաների համար ապահովվել են հարմարավետ պայմաններ: Շենքն ամբողջությամբ համալրված է հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: Ավարտվել է նաև բակի բարեկարգումը. ծրագիրը ֆինանսավորվել է Երևան համայնքի բյուջեից: Իրականացվել են ոռոգման ցանցի կառուցման, խաղասարքերի, ռետինե հատակների, զրուցատաղավարների տեղադրման, քարե և մետաղական ցանկապատի կառուցման աշխատանքներ:
***
Երևանում շարունակվում է միջին նորոգման գործընթացը, որը շարունակվում է Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցում և Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում:
Ասֆալտապատմանը զուգահեռ ընթանում են նաև դիտահորերն ու հեղեղատարները փոխարինելու և նիշերն ուղղելու աշխատանքները: Մինչ այս պահն ավարտված փողոցներում նորերով են փոխարինվել 221 հին դիտահորերի երկաթբետոնե սալեր, 35 հին դիտահորերի հավաքովի երկաթբետոնե պատի օղակներ, 50 հեղեղատարների հին թուջե ցանցեր, ինչպես նաև ուղղվել են 147 դիտահորերի և 120 հեղեղատարների նիշերը:
***
Մեծ թափով շարունակվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի շինարարույթունը:
Միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոնում համրամարվետ պայմաններ կապահովվեն շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների համար:
***
«Տորք Անգեղ» արձանի հարակից տարածքում շարունակվում է նոր այգու կառուցումը: Այն ունենալու է խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, վորքաութ, հեծանվուղի: Անցկացվել են հեղեղատար, կոյուղատար, ջրամատակարարման ու ոռոգման համակարգեր, ինչպես նաև արտաքին լուսավորության նոր համակարգ: