Երևանի համար 74 մսուր-մանկապարտեզի նոր շենքի շինարարությունն ավարտված է:
Շինարարությունն արվել է ըստ Երևանի էներգաարդյունավետության ծրագր: Մանկապարտեզ հաճախող 83 երեխաների համար ապահովվել են հարմարավետ պայմաններ: Շենքն ամբողջությամբ համալրված է հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: Ավարտվել է նաև բակի բարեկարգումը. ծրագիրը ֆինանսավորվել է Երևան համայնքի բյուջեից:
Իրականացվել են ոռոգման ցանցի կառուցման, խաղասարքերի, ռետինե հատակների, զրուցատաղավարների տեղադրման, քարե և մետաղական ցանկապատի կառուցման աշխատանքներ: