Երևան

Կասկադ համալիրի վերակառուցման ծրագրի շուրջ բանակցում ենք ներդրող ընկերության հետ. Թևանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կասկադ համալիրի վերակառուցման ծրագրի շուրջ բանակցում ենք ներդրող ընկերության հետ. Թևանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կասկադ համալիրի վերակառուցման ծրագրի հետ կապված ստացել ենք կառավարության համաձայնությունը, որով հաստատվել է ներկայացված ներդրումային ծրագիրը։ Սրանով, ըստ էության, ծրագիրը մտնում է գործնական փուլ»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։

«Պայմանագրերի կնքման շուրջ ներկայումս բանակցում ենք ներդրող ընկերության հետ։ Կկարգավորվեն Կասկադ համալիրի անավարտ հատվածի կառուցապատման, ինչպես նաև հարակից հողամասերի օտարման հետ կապված հարաբերությունները։ Հաջորդիվ կմեկնարկեն Կասկադի վերևի հատվածում առկա փոսորակում հիմքերի քանդման աշխատանքները, որ այդտեղ հնարավոր լինի նախագիծն իրականացնել։ Զուգահեռաբար, կսկսենք քննարկել նախագիծը ԿԳՄՍ նախարարության հետ, որ համապատասխան ընթացակարգերն ապահովելուց հետո ունենանք նրանց հավանությունը՝ ներկայացված էսքիզի վերաբերյալ»,- հայտարարել է Թևանյանը։

Նա անդրադարձել է նաև Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագրին՝ նշելով, որ համաձայնության են եկել կառուցակարգի շուրջ, որի միջոցով պետք է իրականացվի այդ թաղամասի վերակառուցման ծրագրի ներդրողի հետ հարաբերությունների կարգավորումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական