Երևան

935 անձ տուգանվել է տրանսպորտում իրավախախտումների համար

935 անձ տուգանվել է տրանսպորտում իրավախախտումների համար

Ներհամայնքային տրանսպորտում թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 935 անձի նկատմամբ կայացվել է տուգանքի որոշում. նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

673 տուգանքի որոշում կայացվել է առանց տոմս երթևեկելու, 89՝ այլ անձի արտոնությունից օգտվելու և 173-ը՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։

Ստացվել է մոտ 100 վարչական բողոք, որից 89-ը մերժվել է անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառով, 11 գործով կայացվել է բեկանման որոշում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական