Հոկտեմբերի 13-ից Երևանի քաղաքապետարանի ու ենթակա ՓԲԸ աշխատակիցների համար առողջության ապահովագրության փաթեթ է կնքվել՝ մրցույթը շահած «Սիլ ինշուրիանս» ընկերության հետ. այս մասին զեկուցվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը հայտնել է, որ մեկամսյա ժամկետում կարող են ապահովագրվել նաև ընտանիքի անդամները՝ մինչև 21 տարեկան երեխաներն ու մինչև 70 տարեկան ամուսինները, ծնողները։
Նրա խոսքով, իրենց վարչությունում գործում է աշխատանքային խումբ, որը զբաղվում է նաև ապահովագրական փաթեթների հարցով. «Մենք նաև չհատուցված դեպքերը, բողոքներն ու գանգատներն ենք քննարկում»,- ասել է նա։