Երևան

Ճգնաժամային հանձնաժողովը կենտրոնանում է հանրային տրանսպորտի հնարավորությունների ավելացման վրա. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ճգնաժամային հանձնաժողովը կենտրոնանում է հանրային տրանսպորտի հնարավորությունների ավելացման վրա. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2026թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը ներկայացրել է Երևանի խցանումների կառավարման ճգնաժամային հանձնաժողովի առանձնահատկությունները և ակնկալիքները։

«Հանձնաժողովը ստեղծվել է, և ունեցել ենք առաջին նիստը նախորդ շաբաթ։ Հիմնական ճանապարհը, որով կարող է գնալ մեր հանձնաժողովը, կարճաժամկետ լուծումների մասով է»,-ասել է Տիգրան Ավինյանը և ընդգծել, որ հանձնաժողովը կրկին կենտրոնանում է հանրային տրանսպորտի հնարավորությունների ավելացման վրա, որոշակի սահմանափակումներ անհատական ավտոմեքենաների մասով։

«Աշխարհը դեռևս ուրիշ մեխանիզմ չի ավելացրել, քան հնարավորություններ տալ հանրային տրանսպորտին և սահմանափակել անհատական ավտոմեքենաների երթևեկությունը»,-նշել է նա և հավելել, որ տեխնոլոգիական լուծումների մասով որոշակի հանձնարարականներ են ֆիքսել, որ անկյունաքարային խաչմերուկներում պիտի հնարավորություն լինի տեխնոլոգիական նոր լուծումներով լուսացույցներ ունենալ, որ հաշվի կառնեն տարբեր ժամերի հոսքերը և ինքնակարգավորվող ռեժիմները կփոխվեն՝ տարբեր ժամերին տարբեր հոսքերի համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական