Երևան

Աղբավայրի խնդիրը 75 տարվա է և մեկ տարում չի լուծվի. Տիգրան Ավինյան

Աղբավայրի խնդիրը 75  տարվա է և մեկ տարում չի լուծվի. Տիգրան Ավինյան

«Նուբարաշենի աղբավայրի խնդիրը 75 տարվա խնդիր է։ Դա մեր կարևորագույն խնդիրներից մեկն է, և այդքան տարիների խնդիրը մեկ տարում չի լուծվելու, բայց մենք երկու զուգահեռ գործընթաց»,-ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով աղբավայրի գործարանին։

Նրա խոսքով՝ առաջին գործընթացը իրականացվում է մասնավոր գործընկերների հետ ստացված հայտերով մրցույթ, որը տեղի է ունենալու 2 փուլով. «Այս պահին 4 խոշոր ընկերություններ հետաքրքրված են։ Առաջին փուլով ընկերությունները տալու են՝ որպես լուծում ինչ են առաջարկում, թե նոր վերամշակման կայարանը ինչպես են պատկերացնում։ Սա գործընթացներից մեկն է»,-ասել է նա և հավելել՝ որպեսզի մեկ հնարավորությամբ չսահմանափակվեն, ՏԿԵՆ նախարարության հետ միասին գնում են միջազգային ֆինանսական գործընկերների հետ խնդրի ճանապարհով։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական