Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ֆրանսիական Իլ դը Ֆրանսի և Երևանի համագործակցությունը շարունակվում է՝ ընդգրկելով երեք հիմնական ուղղություն՝ քաղաքաշինություն, տրանսպորտային համակարգ և թափոնների մշակում։
Ծրագրի արդյունավետ իրագործման նպատակով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ՝ GIS ուսուցման և աջակցության ծրագրի շրջանակում։
GIS տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս քաղաքաշինական մասնագետների թիմին ստանալ եռաչափ ճշգրիտ պատկերներ և կայացնել առավել հիմնավորված որոշումներ՝ հիմնված տվյալների վերլուծության վրա։
Նախաձեռնությունն իրականացվում է Իլ դը Ֆրանս շրջանի աջակցությամբ, որը նպաստում է Երևանի քաղաքապետարանի կառավարման գործընթացներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը։