Երևան

Շուրջ 500 երեխաների համար կազմակերպվել են ինտերակտիվ բնույթի թեմատիկ զրույցներ

Շուրջ 500 երեխաների համար կազմակերպվել են ինտերակտիվ բնույթի թեմատիկ զրույցներ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 6 դպրոցներում սովորող շուրջ 500 երեխաների համար կազմակերպվել են «Երեխաների իրավունքների իրազեկվածության» վերաբերյալ ինտերակտիվ բնույթի 12 թեմատիկ զրույցներ:

Նախաձեռնությունն ուղղված է երեխաների շրջանում թվային անվտանգության, արդյունավետ հաղորդակցության, հուզական աջակցության, փոխհարաբերությունների, սեռով պայմանավորված խտրականության, հոգեմեդ նյութերի ազդեցության և վտանգների, վնասակար սովորությունների, բռնության, ներառականության, հաշմանդամության, ռասայական, կրոնական խտրականության, սթրեսի, շանտաժի, աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

Թեմատիկ զրույցները հնարավորություն են տալիս ձևավորել իրավագիտակից քաղաքացիներ, երեխաներին՝ առավել տեղեկացված լինել իրենց իրավունքների ու պարտականությունների մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական