Երևան

Քննարկվել են Երևանում ներդրումային ծրագրերի հնարավորությունները․ Տիգրան Ավինյան

Քննարկվել են Երևանում ներդրումային ծրագրերի հնարավորությունները․ Տիգրան Ավինյան

Այս օրերին Դուբայում անցկացվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան քաղաքների գագաթնաժողովը և քաղաքապետերի ֆորումը, որը միավորում է տասնյակ քաղաքների ղեկավարների՝ քննարկելու կայուն, մրցունակ և ժամանակակից քաղաքների ձևավորման լավագույն փորձերը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Ֆորումի ընթացքում ներկայացրել եմ Երևանում կիրառվող GIS (Աշխարհագրական տեղեկատվական համակարգ) լուծումները, որոնք այսօր օգտագործվում են քաղաքի տարածական պլանավորման, ենթակառուցվածքների կառավարման, կանաչ տարածքների, տրանսպորտի և կոմունալ ծառայությունների տվյալների միասնական կառավարման համար:

Գործընկերների հետ նաև քննարկել եմ Երևան քաղաքում ներդրումային ծրագրերի հնարավորությունները»,- գրել է քաղաքապետը՝ կից հրապարակելով տեսանյութ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական