Երևան

Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին միջոցառում է տեղի ունեցել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին միջոցառում է տեղի ունեցել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ «Կայթ» կրթամշակութային ՀԿ-ն Մանկական այգում իրականացրեց «Հայրիկն ու Աղվեսիկը» նախագիծը՝ նվիրված հայ մեծ ազգագրագետ և բանահավաք Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին։

Միջոցառման ընթացքում հնչեցին Հայրիկ Մուրադյանի մանկական երգերը՝ ժամանակակից գործիքավորմամբ ու նոր կատարմամբ։

Նախագծի շրջանակում տպագրվել են ինտերակտիվ երաժշտական մանկական գրքեր, որոնք կփոխանցվեն Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներին ու դպրոցներին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական