Երևան

CORLEAP-ի մասնակիցների այցը Երևանի հ. 23 մսուր-մանկապարտեզ

CORLEAP-ի մասնակիցների այցը Երևանի հ. 23 մսուր-մանկապարտեզ

Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP)-ի 14-րդ տարեկան հանդիպման ընթացքում համաժողովի մասնակիցները Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ուղեկցությամբ այցելել են Երևանի հ. 23 մսուր-մանկապարտեզ, ծանոթացել կատարված աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Նախակրթարանը վերակառուցվել է Էներգաարդյունավետության ծրագրով: Այս գործում Երևանին աջակցել  է  Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հիմնադրամը, Կանաչ կլիմայի հիմնադրամն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: Որպես աշխատանքների պարտադիր բաղադրիչ՝ մանկապարտեզում իրագործվել են սեյսմիկ ամրացման ու էներգաարդյունավետացման միջոցառումներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական