Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը՝ Երևանի 2807 ամյակի առթիվ հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որի շրջանակներում երևանյան դպրոցների աշակերտները յուրօրինակ ստեղծագործություններով իրենց սերն արտահայտեցին Երևանին:
«Սիրո նամակ Երևանին» խորագրով մրցույթը նախատեսված էր 3-5-րդ դասարանի աշակերտների համար, ովքեր ներկայացրին իրենց շարադրությունները,
«Իմ աչքերի Երևանը» մրցույթին մասնակցող երեխաները հանդես եկան երևանյան տեսաֆիլմերով,
«Իմ Երևանը, իմ արվեստը» խորագիրը կրող մրցույթը կազմակերպված էր 11-14 տարեկան պատանիների համար, որոնք իրենց հարազատ քաղաքի հանդեպ սերը պատկերել էին արվեստի գույներով:
Լավագույն մասնակիցները հյուրընկալվեցին Երևանի քաղաքապետարանում և արժանացան խրախուսական պարգևների: