Երևան

Պատվաստվել և վերապատվաստվել է շուրջ 2130 թափառող շուն

Պատվաստվել և վերապատվաստվել է շուրջ 2130 թափառող շուն

Կատաղություն հիվանդության դեմ պատվաստումը ձեր կենդանուն դարձնում է ավելի անվտանգ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

«Հաշվի առնելով կենդանիների շրջանում պատվաստումների կարևորությունը, այսուհետ մայրաքաղաքի տարբեր հատվածներում կտեսնենք իրազեկման ցուցանակներ:

Երևանում թափառող շները պատվաստվում և վերապատվաստվում են կատաղություն հիվանդության դեմ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից: Տարեսկզբից արդեն պատվաստվել և վերապատվաստվել է շուրջ 2130 թափառող շուն»,- ասվում է հաղորդագրությունում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական