Երևան

Մանկական համերգ՝ նվիրված Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին

Մանկական համերգ՝  նվիրված Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին

«Կայթ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, մասնակցելով Երևանի քաղաքապետարանի «Հայ մեծանուն մշակութային գործիչների» հոբելյանական միջոցառումների համար հայտարարված մրցույթին, հաղթել է՝ ներկայացնելով «Հայրիկն ուԱղվեսիկը» մանկական նախագիծը: Այն նվիրված է Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Ծրագրի շրջանակում  տպագրված մանկական ինտերակտիվ երաժշտական գրքերի ողջ տպաքանակը կտրամադրվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներին և դպրոցներին։ 

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն, Երևանի Մանկական այգում կհնչեն Հայրիկ Մուրադյանի մանկական երգերը՝ ժամանակակից գործիքավորմամբ և մանկական կատարումներով: Մուտքն ազատ է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական