Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սոցիալական հարթակներում տարածվում են «Երևանի քաղաքապետարան տրանսպորտ» և «Հասարակական տրանսպորտը Երևանում» վերնագրով կեղծ էջեր (https://www.facebook.com/share/17ao2VMYRe/?mibextid=wwXIfr, https://landingfleet.com/xkgV5w8M), որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել:
Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես
- Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով
- transport.yerevan.am կայքի միջոցով
- Telcell տերմինալների միջոցով
- Telcell սպասարկման կետերում
Երևանի քաղաքապետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվում կեղծ էջերի բլոկավորումն ապահովելու համար: