Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ վերջին 3 տարում ահռելի ծավալի ավտոբուսներ ու տրոլեյբուսներ են ներմուծել։
«Այսօր Երևանի ավագանու նիստում քննարկվում է ևս 45 տրոլեյբուսի ֆինանսավորման հարցը բյուջեում նախատեսելու հարցը»,- ասել է նա՝ հավելելով, որ ֆինանսավորումը տրվել է կառավարության կողմից՝ վարչապետի հանձնարարականով։
Նա խոսել է նաև համայնքային բյուջեի ֆինանսավորման հարցից, նշելով, որ Երևանի բյուջեն ամենաթերֆինանսավորվողն է. «Սա միայն Երևանին չի վերաբերում, բայց Երևանին՝ առանձնահատուկ կերպով։ Երևանն իր սեփական եկամուտները վերջին 3 տարում փաստացի եռապատկել է, իսկ կառավարության կողմից պլանավորված ֆինանսավորումը շարունակաբար նվազել է։ Եւ նման որոշումներով, կարծում եմ, որոշակի բալանսավորում է իրականացվում, մինչև ինստիտուցիոնալ, ավարտական լուծումներ ունենալը»,- ասել է նա։