Երևան

Երևանի սրտում կկառուցվի «Կասկադի» բացակայող հատվածը. քաղաքապետ

Երևանի սրտում կկառուցվի «Կասկադի» բացակայող հատվածը. քաղաքապետ

«Երևանի սրտում կկառուցվի «Կասկադի» համալիրի բացակայող հատվածն, ու այն կստանա ամբողջական տեսք՝ միացնելով ստորին ու վերին հատվածները»,-Կառավարության նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  

Նա ընդգծել է՝ այդ քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակը Կասկադի համալիրի ավարտուն և ամբողջական տեսք ստանալն է, որը կապահովի կապը կենտրոնի և հեղափոխության 50-ամյակի հուշահամալիրի հետ, ինչի արդյունքում կյանքի կկոչվի թամանյանական և ջիմթորոսյանական ամբողջ կոմպլեքսի մտահաղացումը. «Նոր կառուցվող հատվածում տեղակայված կլինեն արդեն քաղաքապետարանին պատկանող նոր համերգասրահ՝ 1000 տեղանոց, ժամանակակից արվեստի թանգարան, ցուցասրահներով հագեցած պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված հատված, հարակից հատվածն էլ կբարեկարգվի»,-ասել է նա և հավելել՝ կձևավորվի մշակութային և ժամանցային նոր հանգույց՝ 36 հա  տարածքով, իսկ հարակից 4,6 հա տարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կկառուցվի։

Նա նաև հավելել է, որ այս պատմությունը տասնամյակների չլուծված խնդիր է, իսկ փոսորակը 2007 թվականից փորված է և տեղից չի շարժվել։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական