Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է ծրագրի ռիսկի կառավարման մեխանիզմ, ըստ որի՝ եթե աշխատանքների ընթացքում լինեն շեղումներ, քաղաքապետարանը կվերադարձնի իր ունեցածը։
«Մրցույթի բարդ իրականացման ընթացքը պայմանավորված էր այդ մեխանիզմների ներդրմամբ։ Շատ կոշտ մեխանիզմներ ունենք ներդրված»,-ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հավելել՝ 9 և ամիս շեղվելու դեպքում կիրառում են որոշակի գործիքակազմ։
Ըստ նրա՝ 5 մլրդ դրամ տուգանք, եթե խախտվում է՝ 10 տարով համայնքային ծրագրերից մասնակցելու հնարավորությունից է զրկվում, 9 ամիս, եթե կենտրոնական հատվածի ժամանակացույցից շինարարը ետ է մնում․ «Փաստացի, ամբողջ հարակից տարածքը, որ գրավադրված է մեզ մոտ, ամբողջը պիտի չեղարկվի ու վերադառնա, վճարվեն տուգանքներ։
Բայց, հուսով եմ, դա չի լինի, այնքան խիստ պայմաններ են դրված, որ մենք նման հարցեր չենք քննարկելու»,-ընդգծել է քաղաքապետը։