Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում ներկայացրել է «Կասկադ» համալիրի բացակայող հատվածի կառուցման ընթացքը։ Նա նշել է, որ սա տասնամյակների չլուծված խնդիր է, փոսորակնեը մոտավորապես 2007թ․–ից փորված են, և գործընթացը տեղից չի շարժվել։
«Գաֆեսճյան հիմնադրամը նախաձեռնել էր այդ տարածքի կառուցապատման ծրագրի մրցույթ։ Այդ մրցույթը անցել էր, և մասնակցել են տարբեր խոշոր ճարտարապետական ընկերություններ, բայց, փաստացի, նրանցից ոչ մեկը չէր ընտրվել։ Ընտրվել էր նյույորքյան ճարտարապետական ընկերություն՝ տաղանդավոր ճարտարապետով, և նույնիսկ շինարարությունը սկսել էր 2007 թ․»,-ասել է նա և հավելել՝ ֆինանսական ճգնաժամի ժամանակ աշխատանքները կանգնեցվել էին մինչ այսօր։
Նա ընդգծել է՝ կառուցման համար հարցը որոշվել է «ակտիվ քաղաքացի» հարթակում դնել քվեարկության, և քաղաքացիները քվեարկել են 2 ճարտարապետական լուծման համար՝ նյույորքյան՝ 2007 թվականի նախագծի և ֆրանսիական ճարտարապետական ընկերության կողմից առաջարկվող նախագծերի։ Արդյունքում հաղթել է ֆրանսիական ճարտարապետական նախագիծը. «Հաղթող ընկերությունը առաջարկել է կենտրոնական հատվածում 20 միլիարդ 46 միլիոն դոլար։ Բացի դրանից, կառուցապատող ընկերությունը նաև Երևանի քաղաքապետարանին վճարելու է 10 միլիարդ 449 միլիոն դրամ հողի կադաստրային արժեքի չափով»,-ասել է նա։