Երևան

Պետք չէ անհանգստանալ մեր խոստումների համար. հետևողականորեն իրականացնելու ենք. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պետք չէ անհանգստանալ մեր խոստումների համար. հետևողականորեն իրականացնելու ենք. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին գումար է հատկացրել 45 տրոլեյբուսների գնման համար։ Առաջին փուլով 35%՝ կանխավճարի համար, հաջորդ փուլով տրամադրելու է մնացածը»,-հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, ընդգծելով, որ գումար է հատկացվել նաև վերելակների համար։ 

Անդրադառնալով մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցմանը, նա ընդգծել է. չկա որևէ ծրագիր, որի մասին ասել են, և պրոցես տեղի չի ունենում. «Կան ծրագրեր, որ դժվար են գնում, օրինակ, Աջափնյակ մետրոյի կայարանի փորձաքննությունների փուլը, որի վրա շատ ժամանակ ծախսվեց, քան բուն նախագծի իրականացման վրա»,-ասել է քաղաքապետը և հավելել՝ իրենց խոստումների համար անհանգիստ պետք չի լինել.

«Եթե մենք մի բան խոսք ենք տվել, անկախ ամեն ինչից՝ ձեզ դուր կգա, չի գա, կքննադատեք, թե ոչ, մենք մեր խոստումների հետևից գնալու ենք մինչև վերջ։ Կան դժվար ծրագրեր, որ իրապես դժվար են գնում, բայց այդ մասով մի անհանգստացեք, հետևողականորեն իրականացնելու ենք»,-ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական