Երևան

Կասկադի նախագծի իրականացման հարցը այսօր պաշտոնապես հաստատվելու է. քաղաքապետ

Կասկադի նախագծի իրականացման հարցը այսօր պաշտոնապես հաստատվելու է. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Կառավարության այսօրվա նիստին քննարկվելու է Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագիրը։

«Գրեթե մեկ տարի տևած քննարկումներն ու համառ աշխատանքը մեզ բերել են այս կարևոր հանգրվանին։ Սա մի գործընթաց էր, որի հաջողության հանդեպ շատերը թերհավատ էին, բայց մենք հավատացինք, աշխատեցինք ու Կասկադի նախագծի իրականացման հարցը այսօր պաշտոնապես հաստատվելու է։

Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր գործընկերներին, ովքեր իրենց ջանքերն են ներդրել, որ այս ծրագիրը իրականացվի։ Նշված նախագծի ընդունումը հնարավորություն կտա ի վերջո ամբողջացնել Կասկադ համալիրի ճարտարապետական տեսքը՝ կյանքի կոչելով Ալեքսանդր Թամանյանի և Ջիմ Թորոսյանի մտահաղացումները»։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական