Երևան

Կոնսերվատորիայի այգում սկսել ենք լայնամասշտաբ բարեկարգման աշխատանքներ. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կոնսերվատորիայի այգում սկսել ենք լայնամասշտաբ բարեկարգման աշխատանքներ. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել Կոնսերվատորիայի այգուց, նշելով, որ երկար դատական պրոցեսներից հետո այն վերադարձվել է համայնքին։

«Այստեղ այսօր սկսել ենք լայնամասշտաբ բարեկարգման աշխատանքներ, իրականացնում ենք մաքրում, վերացնում ենք բոլոր չորացած ծառերը, և նախապատրաստում ենք հաջորդ տարվա համար մեծ ծառատունկի և բարեկարգման աշխատանքների։ 

Այգին տևական ժամանակ գտնվում էր անխնամ վիճակում, և հաշվի առնելով, որ դատական գործընթացներ կային, Երևանի քաղաքապետարանը չէր կարողանում գործընթացներն իրականացնել ամբողջ ծավալով։ Այսօր դուք էլ կարող եք տեսնել, թե ինչ մեծ թափով են ընթանում այգու վերակենդանացման, վերափոխման աշխատանքները։ Հուսով եմ՝ նույնիսկ այս տարի դուք կհասցնենք լինել հենց այս այգում և կնկատեք, թե ինչքան արագ է փոխվում մեր սիրելի այգին»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական