Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Կոնսերվատորիայի այգին վերադարձվեց Երևանի քաղաքապետարանին:
«Տարիներ շարունակ վարձակալի անբարեխիղճ գործունեության հետևանքով անխնամ ու անմխիթար վիճակում հայտնված այգին կբարեկարգվի՝ դառնալով հանգստի ու զբոսանքի հարմարավետ և գեղեցիկ վայր՝ երևանցիների համար:
Այսօր արդեն այգում սկսել ենք սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներ:
Փխրեցվում է հողը, ավելացվում է հողախառնուրդ՝ գարնանը տունկ իրականացնելու նպատակով: Այգին կապահովվի նաև ոռոգման համակարգով»։