Երևան

Սիլիկյան 5-րդ փողոցը կանվանվի Ալեքսանդր Աճեմյանի անվամբ

Սիլիկյան 5-րդ փողոցը կանվանվի Ալեքսանդր Աճեմյանի անվամբ

Երևան քաղաքի ավագանին որոշել է  Աջափնյակի Սիլիկյան 5-րդ փողոցն (սկսում է Սիլիկյան 8-րդ փողոցից, հասնում մինչև Սիլիկյան 13-րդ փողոց) անվանակոչել ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի անվամբ:

Այս տարի լրանում է Աճեմյանի 100-ամյակը, և վերջինիս անվամբ Երևան քաղաքում փողոց անվանակոչելու միջնորդություն է ներկայացվել կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի կողմից:  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական