Երևան

Երևանը և Պեկինը պատրաստ են ընդլայնել համագործակցությունը

Երևանը և Պեկինը պատրաստ են ընդլայնել համագործակցությունը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Սինվեյին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առիթով՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու գործունեությունում:  

Հայ-չինական հարաբերությունների համատեքստում կողմերը կարևորել են գործակցության ընդլայնումը քաղաքների մակարդակում: Երևանի քաղաքապետը նկատել է, որ Պեկինի հետ ստորագրված համաձայնագիրը լավ հիմք կարող է հանդիսանալ առավել փոխշահավետ ծրագրեր իրագործելու համար, առանձնացրել նաև Ցինդաո քաղաքի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:   

Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից տեխնիկական աջակցության տարբեր ծրագրերի համար և նշել, որ դրանց շահառուները նաև երևանցիներն են: Դեսպան Լի Սինվեյն, իր հերթին, նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը լավ գործընկերներ են և շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետին՝ երկկողմանի հարաբերությունները զարգացնելու գործում մեծ ներդրման համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական