Երևան

Կկայանա Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում

Կկայանա Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, մշակութային-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ:

Ավետիք Իսահակյանի 150-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Երևանի քաղաքապետարանը 2025 թվականի հունվարին հայտարարել էր Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի հիման վրա երաժշտական ստեղծագործության՝ վոկալ-սիմֆոնիկ երկի ստեղծման մրցույթ, որի հաղթող էր ճանաչվել կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Աբու-Լալա Մահարի» օրատորիան:

Հոբելյանական երեկոյին կկայանա նշված ստեղծագործության պրեմիերան՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական նվագախմբի և երգչախմբի կատարմամբ:

Դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Կարեն Դուրգարյան,
խմբավար՝ Նարինե Ոսկանյան,
մենակատարներ՝ Արման Առաքելյան և Տիգրան Հակոբյան:
Տոմսերը գնելու համար` www.opera.am

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական