Երևանի քաղաքապետարանի կողմից առաջին անգամ գույքագրվում են երևանյան կամուրջները: Առաջին փուլով կամուրջները գույքագրվում են, իսկ հետո՝ անձնագրավորվում: Արդեն իսկ գույքագրվել է 250 կամրջային կառուցվածք։
Բացի այդ, քաղաքապետարանն իրականացնում է նաև կամուրջների վերանորոգման ու պահպանության ծրագիր՝ ապահովելու դրանց անվտանգ և երկարատև շահագործումը։