Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ոչ միայն Երևանը, այլև մյուս համայնքները թերֆինանսավորվում են։
«Մի լեգենդ կար, թե Երևանը շատ հարուստ է, և ամենաշատը Երևանին են տալիս։ Ծիծաղելի թվեր են, ծիծաղելի։ Երբ նայում ես այդ տվյալները, հասկանում ես, որ նորմալ է, որ այսքան խնդիրներ ունենք։ Ամեն անգամ մենք տարեցտարի ավելացնում ենք եկամուտները, մինչդեռ մեզ տարեցտարի նվազեցնում են», - ասել է նա։