Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ այս տարի նախաձեռնվել է 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ, որի ֆինանսական միջոցներն արդեն հատկացվել են: «Այսօր մատակարար կազմակերպության հետ համաձայնագրի կնքման վերջնաժամկետն է», - հայտնել է նա։
Խոսելով կանգառասրահների մասին՝ Գրիգորյանը նշել է, որ նախաձեռնվել է 384 կանգառասրահի տեղադրման մրցույթ։ «Մինչև տարեվերջ 40 կանգառասրահ կահավորված կլինի, այդ թվում՝ չվացուցակներով», - ասել է նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ ներկայում 6 կանգառասրահում տեղադրված են չվացուցակով էկրաններ։ «Մինչև տարեվերջ կունենանք 40-ը», - նշել է նա։