Digitec2025-ում Երևանի քաղաքապետարանը երկար տարիներ անց ներկայացել էր իր տաղավարով: Տաղավարում ներկայացվում էր քաղաքային կառավարման կենտրոնի մոդելը։
Տաղավարում ցուցադրվեց GIS տարածատեղեկատվական համակարգը, որը ոչ միայն ավտոմատացնում է աշխատանքները, այլև տրամադրում է վերլուծական գործիքներ՝ ավելի ճիշտ և արագ որոշումներ ընդունելու համար:
«Ակտիվ քաղաքացի» հարթակը, որը հնարավորություն է տալիս անմիջապես ձեր գտնվելու վայրից մեզ տեղեկացնել ցանկացած խնդիր՝ ուղարկելով տեքստային հաղորդագրություն, լուսանկար կամ տեսանյութ:
Էլեկտրոնային ծառայությունների «Yes» միասնական հարթակը, որտեղ քաղաքացուն հասանելի են իր պարտքերի, թույլտվությունների և նամակագրության բոլոր տվյալները՝ մեկ տեղում։