Երևանում շարունակվում են ընդլայնվել կանաչ տարածքները։ Կենդանաբանական այգու ծառուղիներում այսօր ավելի քան 100 արծաթափայլ եղևնու մատղաշ տնկիներ են տնկվել։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Նախաձեռնությունն իրականացվել է «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի հետ համատեղ: Ծառերը նվիրել է հայ ժողովրդի մեծ բարեկամ՝ գերմանացի քահանա Կառլ-Հայնց Շայդեն։