Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել.
«Այս կենդանիները հոգատար մարդկանց շնորհիվ որդեգրվել և փրկվել են կրկին փողոցում հայտնվելու վտանգից:
Վերջին երեք տարիների ընթացքում «Կենդանիների խնամքի կենտրոն»-ից որդեգրվել է շուրջ 310 թափառող կենդանի:
Յուրաքանչյուր փրկված կյանք` մեծ հաղթանակ է մեզ համար»։