Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին։
«Սիրելի երևանցիներ, պատասխանում եմ ձեր կողմից տրված հարցերին»,- տեղեկացրել է նա՝ հրապարակելով տեսանյութ։
Մասնավորապես, Երևանի քաղաքապետն անդրադարձել է Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման թեմային, և քաղաքացու դիտարկմանը, թե հոգնել են փորձաքննություններից, ասել է. «Իրականում մենք էլ ենք հոգնել փորձաքննություններից։ Բայց որպեսզի հասկանանք՝ Աջափնյակի մետրոյի կայարանը Հայաստանի երրորդ Հանրապետության ամենախոշոր նախագծերից մեկն է, անցել է բարդ ընթացակարգերով բարդ փորձաքննություններ»։ Ըստ նրա, արդեն կա փորձաքննություններն անցած նախագիծ, այն բաժանվել է երեք մասի և կհայտարարվեն կառուցման մրցույթները։