Երևան

Արմեն Փամբուխչյանը Շենգավիթի աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ ղեկավարին

Արմեն Փամբուխչյանը Շենգավիթի աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ ղեկավարին

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ այսօր Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ ղեկավար Տիգրան Գաբրիելյանին։

«Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում՝ կարևորեցի վարչական շրջանների դերը՝ ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման և բնակիչների հետ մշտական կապի ապահովման գործում։

Շնորհակալություն հայտնեցի նաև նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին՝ համատեղ արդյունավետ և հաջողված աշխատանքի համար»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական