Երևանի քաղաքապետարանում հյուրընկալվել էին երկարամյա մասնագիտական ճանապարհ անցած մանկավարժներ՝ Երևանի ենթակայության հանրակրթական դպրոցներից և մանկապարտեզներից։
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նվիրված աշխատանքի և երեխաների դաստիարակության գործում ունեցած նշանակալի ներդրման համար 50 մանկավարժների պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու հուշանվերներով։