Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ամփոփվեց «Էրեբունի-Երևան 2807» -ի շրջանակներում երեխաների մասնակցությամբ հայտարարված «Սիրո նամակ Երևանին», «Իմ Երևանը, իմ արվեստը» և«Իմ աչքերի Երևանը» խորագրերը կրող միջոցառումների արդյունքները:
Հոկտեմբերի 11-ին կազմակերպվեց առավելագույն միավորներ հավաքած երեխաների այցելությունն Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ երեխաները ծանոթացան Երևան քաղաքի ստեղծման պատմությանը, եղան նաև Էրեբունի ամրոցում:
Նման միջոցառումները շարունակական բնույթ են կրում: