Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի գրառումը․
«Շնորհավոր Էրեբունի-Երևան 2807-ամյակը։
Այսօր նշում ենք մեր մայրաքաղաքի օրը՝ հպարտությամբ անդրադառնալով նրա բազմադարյա պատմությանը, մշակութային ժառանգությանը և ժամանակակից ձեռքբերումներին։
Երևանը ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքն է, այլև մեր ինքնության, ստեղծարարության և համառ աշխատանքի խորհրդանիշը։
Թող մեր քաղաքը շարունակի զարգանալ՝ դառնալով ավելի հարմար և բարեկեցիկ իր յուրաքանչյուր բնակչի համար։ Այս օրը ոչ միայն մեր քաղաքի, այլև յուրաքանչյուր երևանցու տոնն է:
Շնորհավոր տոնդ, սիրելի Երևան»։