Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի գրառումը․
«Սիրելի երևանցիներ,
2807 տարի առաջ հենց այստեղ՝ այս հողին, դրվել է մեր սիրելի քաղաքի՝ Երևանի հիմքը։ Քաղաք, որն այսօր ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ հայության մայրաքաղաքն է։ Քաղաք,
որտեղ յուրաքանչյուր հայ՝ որտեղ էլ որ ապրի, միշտ զգում է իր տանը։
Երևանը միայն քաղաք չէ․ այն ապրող պատմություն է, որն իր մեջ միավորում է ջերմությունը, հինն ու նորը, մարդասիրությունն ու երազանքը։
Մեր նպատակն է, որ Երևանը լինի այն քաղաքը, որին հնարավոր չէ չսիրահարվել, որովհետև Երևանը հենց սիրելու և սիրահարվելու քաղաք է։
Շնորհավորում եմ բոլորիս՝ Երևանի տոնի կապակցությամբ»։
