Երևան

«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից

«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից

Radar Armenia-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր հրդեհ էր բռնկվել Նուբարաշենի աղբավայրում։ Կեսգիշերից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ջրցանները բեռնատարներով հող է տեղափոխվել, որպեսզի ծածկեն տարածը: Նաև փրկարար ծառայությունն է միացել: 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը պատահական չէր և որ հրդեհի հետ կապ ունեցած որևէ անձ կենթարկվի պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական