Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Նուբարաշենի աղբավայր, որտեղ երեկ գիշեր հրդեհ էր բռնկվել։
Քաղաքապետը կարգադրել է արգելափակոց դնել աղբավայրի մուտքի մոտ, որպեսզի պարզ լինի՝ ովքեր են ելումուտ անում։
Նա հրահանգել է, որ աղբավայրում հսկողություն իրականացնող աշխատակիցներին միանան Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները. «4 հոգի իրենք են, հասարակական կարգից ևս 6 հոգի կգա, շլագբաում կդրվի, հստակ ավտոյի համարով ու անունով իմանում ենք` ով ա մտնում, ով ա դուրս գալիս»,– հանձնարարել է Երևանի քաղաքապետը։